|
<<Գորիսի Երիտասարդական միությունը>> ՄԱԿ-ի Փախստականների գլխավոր հանձնակատարի գրասենյակի(UNHCR) աջակցությամբ իրականացնում է անվճար համակարգչային դասընթացներ փախստականների և սոցիալապես այլ խոցելի խմբերի ընտանիքների անդամների համար: Ցանկացողները կարող են դիմել Գորիսի Երիտասարդական միության գրասենյակ (ք.Գորիս Մաշտոցի 1/60 ) կամ զանգահարել 0284 2 28 84 հեռախոսահամարով: Գորիսի Երիտասարդական միությանը կից գործում է Եվրասիա համագործակցության հիմնադրամի աջակցությամբ գործում է <<Երիտասարդական բանկ>> ծրագիրը, որը զբաղվում է երիտասարդների կարողությունների և նրանց քաղաքացիական ակտիվության բարձրացման խնդիրներով: Բոլոր 14-27 Գորիսաբնակ երիտասարդները, ովքեր գնահատում են կամավորական աշխատանքը և ցանկանում են ձեռք բերել կարողությունների զարգացման որոշ հմտություններ, կարող են միանալ ծրագրին` որպես կամավորներ: Հետաքրքված անձինք կարող են դիմել Գորիսի Երիտասարդական միության գրասենյակ (ք.Գորիս Մաշտոցի 1/60 ) կամ զանգահարել 0284 2 28 84 հեռախոսահամարով: |






