"Գորիսի երիտասարդական միություն" հասարակական կազմակերպությունը գործում է 1994 թվականից:
Առաքելությունը - Ժողովրդավարության, իրավական պետության եւ քաղաքացիական հասարակության համատեքստում ապահովել բարեկեցիկ եւ առողջ կյանք երիտասարդության համար:
Գործունեության շրջանակները - Աջակցել ժողովրդավարության խորացմանը, իրավական պետության եւ քաղաքացիական հասարակության կայացմանը ՀՀ-ում: Նպաստել համայնքների զարգացմանն ու բնակչության (հատկապես երիտասարդության) առողջության պահպանմանը, ինչպես նաեւ խաղաղության ամրապնդմանը տարածաշրջանում: Զբաղվել երիտասարդների, ինչպես նաեւ այլ կարիքավոր խմբերի շահերի պաշտպանությամբ:
Աջակցել ՀԿ սեկտորի կայացմանն ու զարգացմանը Հայաստանում: Զբաղվել ՀԿ սեկտորի շահերի պաշտպանությամբ:
Իրականացնել մարդու իրավունքների պաշտպանության գործընթաց:
Համագործակցել տեղական եւ միջազգային կազմակերպությունների, մասնավոր սեկտորի, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
Մասնակցել, ինչպես նաեւ կազմակերպել համաժողովներ, դասընթացներ, կլոր սեղաններ եւ հանդիպումներ ի նպաստ բնակչության ինքնագիտակցության բարձրացման:






